Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

Սպասվում է առանց տեղումների եղանակ

102
Այսօր, 08:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝

Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին սպասվում է անձրև։

Եղանակը՝ Երևանում
Եղանակը՝ Երևանում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Եղանակը՝ ՀՀ մարզերում
Եղանակը՝ ՀՀ մարզերում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: