«Նիկոլ Փաշինյանն օգնում է Ալիևին՝ լվանալ արյունոտ ձեռքերը». Քրիստինե Վարդանյան
![]() «Խաղաղության համաձայնագրում փոխադարձ հայցերից հրաժարվելու կետը Ադրբեջանի՝ որպես էթնիկ զտում իրականացրած պետության իմիջի վերականգնում է, Ադրբեջանի ձեռքերը լվանալ է»,-«24 Նյուզ»-ի եթերում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն է իրականացրել, դրա համար էլ պնդում է, որ հայկական կողմը հրաժարվի հայցերից։ «Քանի որ հայկական կողմի հայցերը հիմնավոր են, և շատ իրատեսական է, որ կարող են իրականացվել մեզ ձեռնտու վճիռներ։ Իսկ Ադրբեջանը որևէ իրական փաստ չի կարող դնել իր հայցերի հիմքում և ծանրակշիռ մեղադրանք ներկայացնել ՀՀ-ի դեմ: Այսինքն՝ հայցերի հետկանչմամբ՝ Նիկոլ Փաշինյանն օգնում է Ալիևին՝ լվանալ արյունոտ ձեռքերը, որոնք թաթախված են հայկական արյունով, և վերականգնել նրա իմիջը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ այլևս 2023-ի էթնիկ զտման դրվագով հայկական կողմը չի կարողանալու հայցեր ներկայացնել: |
«Իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով հայրենիք եք փրկում»․ Վահան Հովհաննիսյան
2316:12«Ֆրանսիան ուրանի նոր աղբյուրներ է փնտրում»․ Հակոբ Բադալյան
3716:06«Առաջիկա մեկուկես-երկու տարվա ընթացքում մեզ համար ծանրագույն ժամանակներ են լինելու»․ Նաիրի Հոխիկյան
6115:48«Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»․ Ուշակով
8515:31«Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի»․ Հոսեյն Սալամի
9315:19Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
8115:01