Ողբերգություն` Հյուսիսային Մակեդոնիայում. կան տասնյակ զոհեր
![]() Հյուսիսային Մակեդոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Կոչանի քաղաքի Pulse դիսկոտեկայում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 59 մարդ է զոհվել, վիրավորվել է 155 մարդ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։ «...Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածների ընդհանուր թիվը 59 է, որից 35-ի ինքնությունը պարզվել է։ Վերջին տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 155-ի։ Մահացել է նաև մի ոստիկան, որը համերգին հերթապահել է անչափահասների ներկայությունը վերահսկելու՝ նախօրոք հաստատված ծրագրի շրջանակում»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։ Հրդեհի հետևանքով զոհված երիտասարդների տարիքը տատանվում է 14-25-ի միջակայքում: Միջադեպի պահին հաստատությունում եղել է մոտ 1500 մարդ։ Հրդեհը, ենթադրաբար, առաջացել է DNK խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով։ Դեպքի վայր են ժամանել վարչապետ Քրիստիան Միցկոսկին և կառավարության անդամները։ Փրկարար ծառայությունները՝ տեղի բնակիչների աջակցությամբ, շարունակում են հրդեհի հետևանքների վերացումը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գիշերային ակումբի սեփականատերը, որտեղ անցկացվել է համերգը, բերման է ենթարկվել։ Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունը հարցաքննության է կանչել միջոցառման կազմակերպիչներին։
|

ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկն աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել
151Երեկ, 23:00
Մոսկվան սնուցող նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն ԱԹՍ-ի հարձակումից հետո
203Երեկ, 22:12
«Էրեբունի» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
195Երեկ, 19:36
Հրաձգություն՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի դպրոցներից մեկում․ զոհեր կան (տեսանյութ)
336Երեկ, 11:00
Հայրը հետընթաց կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել դստերը
128Երեկ, 10:42
Ադենում նախագահական պալատի հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
290Երեկ, 10:18
