«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ, տևական խաղաղությանը». Վիթքոֆ
1090
Կիրակի, 16 մարտի, 2025 թ., 20:03
ԱՄՆ-ի վարչակազմը համոզված է, որ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգթոնն ակնհայտորեն ցույց են տալիս իրենց հանձնառությունն Ուկրաինայում երկարաժամկետ, կայուն խաղաղություն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա հաստատել էր, որ հաջորդ շաբաթ սպասվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ «Կարծում եմ, որ դա շատ դրական նշան է, որ նրանք ինչ-որ պահի զրույց են ունենալու: Կարծում եմ, որ դա ցույց է տալիս, որ երկու երկրների և նաև Ուկրաինայի կողմից կա դրական թափ, պատրաստակամություն՝ շարժվելու դեպի երկարաժամկետ, տևական խաղաղություն», - CBS News-ին ասել է Վիթքոֆը: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
