Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ.

«Բացառվում է որևէ ուղղորդում, հրահանգ»․ Անահիտ Ավանեսյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

86
Այսօր, 14:18
«Բացառվում է որևէ ուղղորդում, հրահանգ»․ Անահիտ Ավանեսյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լագրողների հետ զրույցում բացառեց, որ Գյումրու ընտրությունների ժամանակ իր կողմից կարող է որևէ հրահանգ լինել բուշաշխատողներին։ Հարցին, թե մտավախություններ կան, որ Գյումրիում նախընտրական միջոցառմանը մասնակցելով՝ նա բուժաշխատողներին ազդակ է տալիս, որպեսզի ընտրեն իրենց թեկնածուին, Ավանեսյանը պատասխանեց․ «Վա՜յ, վա՜յ, վա՜յ... այդ մարդիկ, ովքեր մտավախություններ ունեն, հորդորում եմ շատ հրատապ կերպով դրանք հայտնել իրավապահ մարմիններին և մարդկանց չվերագրել մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել․․․Ոչ աշխատանքային օրվա ընթացքում գնացել եմ Գյումրի և մասնակցել եմ դրամահավաքին։ Նախարարը և կառավարությունը քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական։ Բացառվում է որևէ ուղղորդում, հրահանգ, քանի որ դրա կարիքը չկա»,- ասաց նախարարը։

«Բացառվում է որևէ ուղղորդում, հրահանգ»․ Անահիտ Ավանեսյանը՝ Գյումրու ընտրությունների մասին