Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ.

Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

72
Այսօր, 14:00
Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։

«Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,- նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։