Պակիստանում գնացքի պատանդառված բոլոր ուղևորներն ազատ են արձակվել
![]() Պակիստանի հարավ-արևմուտքում Բելուջիստանի ազատագրական բանակի կողմից պատանդառված ավելի քան 400 մարդ ժամանել է Քվետա քաղաք։ Անվտանգության ուժերը վնասազերծել են բոլոր 33 հարձակվողներին, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ փրկարարական գործողության ընթացքում զոհվել է 21 պատանդ եւ չորս հատուկ ծառայությունների աշխատակից։ Այս պահին Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվետայի երկաթուղային կայարան ժամանած տուժածներն ու փրկարարները բուժօգնություն են ստանում։ Հաղորդվում է, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հինգշաբթի կայցելի նահանգ: Նա հարձակումն անվանել է «փոքրոգի քայլ» և նշել, որ նման գործողությունները չեն սասանի Պակիստանի՝ խաղաղության ձգտելու վճռականությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելուջիստան նահանգում զինված խումբը հարձակվել էր գնացքի վրա և պատանդ վերցրել 450 ուղևորի։ Զինյալները սպանել էին վեց պակիստանցի զինվորների և խոստացել սպանել պատանդներին, եթե պակիստանյան զորքերը գործողություն սկսեն Բելուջիստանի ազատագրման բանակի դեմ։ Միաժամանակ խմբավորումը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել գերիների փոխանակման շուրջ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
