Երևան`   +31 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ»․ Հաջիև

793
Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 13:57
«Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ»․ Հաջիև

Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ։ Այս մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Բաքվում դատվող հայերին «պատանդներ և ռազմագերիներ» անվանելն անընդունելի է, և այս դատավարության դեմ Հայաստանի ներկայիս արշավն անիմաստ է», ասել է Հաջիևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոխարհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին ճանաչել է որպես ռազմագերիներ և պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց։