«Զելենսկին և ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները խաղաղություն չեն ցանկանում». Զախարովա
805
Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 14:38
![]() Վլադիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները, որոնք աջակցում են նրան, խաղաղություն չեն ցանկանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավով ենք նշում, որ Եվրոպայում որոշ քաղաքական ուժեր շարունակում են խաթարել նոր ձևավորվող գործընթացը, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել կարգավորման: Բայց նույնիսկ հիմա «խաղաղություն», «կարգավորում» բառերն անգամ, ստիպում են նրանց ատամներ կրճտացնել, քանի որ նրանց հիմնական նպատակը, իհարկե, իրավիճակի սրումն ու կոտորածն է»,- նշել է դիվանագետը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան խաղաղություն է ուզում, և որ ինքը շատ լուրջ է տրամադրված այս հարցում։ «Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից»,- շեշտել էր Զելենսկին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
