«Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը հոգեկան խնդիրներ ունեն, նրանցից մեկը նաև ալկոհոլիկ է»․ Արտակ Բեգլարյան
![]() Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված 2 հայերը հոգեկան կայունության խնդիրներ ունեն, նրանցից մեկը նաև ալկոհոլիկ է։ Այս մասին Շվեյցարիայի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձինք բարձր կամք չունեն, և մեծ է հավանականությունը, որ նրանց բռնի ուժի կիրառմամբ կամ այլ կերպ ադրբեջանցիները հարկադրել են կեղծ ցուցմունք ներկայացնել։ Իրականում, չգիտեմ՝ ինչու են մնացել Արցախում, չեմ ցանկանում որևէ կերպ քննադատել, բայց իրենք այն անձինք չեն, որ բարձր կամքի տեր լինեն։ Առնվազն մեկի մասով տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասեմ։ Հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն, այդ մասին գիտեն այդ անձանց ճանաչող բոլոր արցախցիները։ Նաև այդ հանգամանքները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ նրանք ադրբեջանական ծառայությունների ազդեցության տակ են եղել»,- ասաց Բեգլարյանը։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
