Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ.

«Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում ՀՀ նկատմամբ հնարավոր նոր ագրեսիայի համար». Դավիթ Գալստյան

96
Այսօր, 15:36
«Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում ՀՀ նկատմամբ հնարավոր նոր ագրեսիայի համար». Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը տեղեկատվական ֆոն ա ստեղծում ՀՀ նկատմամբ հնարավոր նոր ագրեսիայի/շանտաժի համար
Ադրբեջանի ՊՆ հետ աֆիլացված Caliber-ը էս քանի օր ա նույն թեմայով հոդվածներ ա տպում (մյուսները տարածում են), որտեղ հայտարարում ա, թե «ՀՀ-ն պատրաստվում ա նոր պատերազմի Ադրբեջանի դեմ»։
Նշվում ա նույնիսկ հնարավոր հարձակման ժամկետը՝ Հայաստանի Ադրբեջանի կողմից՝ +/- ապրիլ։
Իսկ այդ ընթացքում ադրբեջանական զենք տեղափոխող Silk Way-ը (ու ոչ միայն) կպած զինամթերք ա բերում Իսրայելից, Չեխիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Հորդանանից, Պակիստանից և այլն։
Վերջին օրերին ադրբեջանական ՈՕՈՒ Իլ-76-ը համարյա ամեն օր փոխադրումներ ա իրականացնում Բաքու-Նախիջևան (օրինակ՝ էսօր), իսկ ԱԹՍ-ները վարժանքներ են անցկացնում Դալյար ավիաբազայի շրջակայքում»:

Աղբյուրը`   Դավիթ Գալստյան