Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«2018-ին ժողովուրդը միմիայն «մասովկայի» դերակատարություն է ունեցել». Արա Վարդանյան

300
Այսօր, 00:06
«2018-ին ժողովուրդը միմիայն «մասովկայի» դերակատարություն է ունեցել». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի բան շատ հստակ է՝ նիկոլին ժողովուրդը 2018-ին իշխանության չի բերել։ Ժողովուրդը միմիայն «մասովկայի» դերակատարություն է ունեցել և վերջ։ Նորից եմ ասում՝ ժողովրդին հանգի՛ստ թողեք։
Եթե բոլորով ընդունում եք, որ Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ապա գտեք իշխանության ներսում հանգրվանած դավաճաններին...
Իսկ եթե այլ սցենարների եք հավատում, ուրեմն ամեն բան շատ ավելի վատ էր...
Հ.Գ. անձնական վիրավորանքների մի՛ անցեք իրար մեջ:
Հ.Գ.Գ. մինչև մտածելը, թե ո՞նց եղավ, որ ՍԴ-ն անվավեր ճանաչեց քրեական օրենսգրքի մեկ հոդված՝ Սահմանադրական կարգի տապալման մասին, մտածե՛ք, թե ո՞նց եղավ, որ այդ հակասահմանադրական հոդվածը հայտնվեց Քրեական օրենսգրքում...»:

Աղբյուրը`   Արա Վարդանյան