Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Մակրոնը քաղաքավարի կերպով Թրամփի բերանը փակեց». Ռոբերտ Բարսեղյան

60
Այսօր, 00:48
«Մակրոնը քաղաքավարի կերպով Թրամփի բերանը փակեց». Ռոբերտ Բարսեղյան

Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ում, Վաշինգտոնում, այն բանից հետո, երբ Թրամփը կրկին արտաբերեց իր սուտը՝ պնդելով, թե Եվրոպան Ուկրաինային ֆինանսական օգնություն է տրամադրում վարկերի տեսքով, որոնք ենթակա են վերադարձի. «Եվրոպան գումար է պարտքով տալիս Ուկրաինային։ Նրանք իրենց գումարները հետ կստանան»։
Ֆրանսիայի նախագահը հերքեց այս պնդումը՝ ընդգծելով, որ եվրոպական երկրներն Ուկրաինային տրամադրում են զգալի օգնություն ինչպես դրամաշնորհների, այնպես էլ վարկերի տեսքով՝ առանց ամբողջական վերադարձի ակնկալիքի։ Նա նշեց, որ Եվրոպան ծածկում է Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնության 60%-ը. «Մենք վճարել ենք ընդհանուր օգնության 60%-ը։ Դա ճշմարտություն է։ Թե՛ վարկերի, թե՛ դրամաշնորհների տեսքով՝ մենք տրամադրել ենք իրական գումարներ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի»։

Աղբյուրը`   Ռոբերտ Բարսեղյան