Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Ովքեր մեկ քայլ առաջ են տեսնում մյուսներից՝ ատելի են դառնում իշխողների համար». Արա Պողոսյան

69
Այսօր, 01:48
«Ովքեր մեկ քայլ առաջ են տեսնում մյուսներից՝ ատելի են դառնում իշխողների համար». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ու ընդհանրապես, հոգ չէ, եթե այսօր հալածված ես (իմ սեփական կյանքը հալածանքների մի ամբողջ հատորի պատմություն է), որովհետև նրանք, ովքեր առնվազն մեկ քայլ առաջ են տեսնում մյուսներից, նրանք ատելի են դառնում բոլորի համար, իսկ առավել՝ իշխողների համար։
Սա հասկանալու համար պետք է կյանքի փորձառություն, ու ո՛չ թե պարզապես ապրած տարիներ, այլև տառապանքների ու զրկանքների միջով անցնելու մի երկա՜ր քավարան, որտեղ թողնում ես քո մանկությունը, գունավոր երազանքները, ապագայի նկատմամբ հույսերը, ու հեքիաթների գլխավոր խոսքը՝ «բարին հաղթում է չարին», և զինվում ես հաշվարկներով, փաստահեն կանխատեսումներով, ու ռոմանտիզմի նկատմամբ՝ քմծիծաղով։
Անցնել սրանով, խոստովանել սեփական մեղքերն ու սխալները և զինվել համառությամբ ու վստահությամբ՝ որ դու հաղթելու ես, որ դու կրում ես առաքելություն, և քո առաքելությունը պիտի իրագործես, պիտի հասցնես, որովհետև եթե չհասցնես, ստիպված ես լինելու անցնել անդրերկրային անվերջ ու անսկիզբ քավարանով ու միայն Աստված գիտի, թե երբ քեզ ներում կշնորհի։
Հետևաբար, լինել հալածված, նշանակում է ատվել նրանց կողմից, ովքեր քեզ տեսնում են որպես ԱՊԱԳԱ»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան