Զելենսկին առաջիկա շաբաթներին կարող է մեկնել ԱՄՆ՝ համաձայնեցված գործարքն ստորագրելու համար. Financial Times
![]() Ուկրաինայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաձայնեցրել են բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները, փետրվարի 25-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Կիևը համաձայնել է ստորագրել Ուկրաինայի հանքային ռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի համատեղ զարգացման համաձայնագիրը, այն բանից հետո, երբ Վաշինգթոնը հրաժարվել է բնական պաշարների շահագործումից ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլարի հնարավոր եկամուտ ստանալու պահանջից, ասել են ուկրաինացի պաշտոնյաները: Համաձայնագրի վերջնական տարբերակը, որը թվագրված է փետրվարի 24-ին և որը հայտնվել է FT-ի տրամադրության տակ, նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որտեղ Ուկրաինան կներդնի հանքարդյունաբերությունից, նավթից և գազից ստացվելիք ապագա եկամուտների 50 տոկոսը: Հիմնադրամը ներդրումներ կկատարի Ուկրաինայում իրականացվող նախագծերում։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հիմնադրամի գործունեությունը չի տարածվի այն ռեսուրսների վրա, որոնք արդեն ստացվում են Ուկրաինայի պետական գանձարանից, այսինքն, դա չի ազդի գազի և նավթի ուկրաինական խոշորագույն արտադրողների՝ Naftogaz-ի և Ukrnafta-ի գործունեության վրա։ Միևնույն ժամանակ, համաձայնագրում որևէ հիշատակում չկա ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների մասին, ինչի մասին ի սկզբանե պնդում էր Կիևը։ Բացի այդ, այնպիսի հարցեր, ինչպիսիք են հիմնադրամում ԱՄՆ-ի մասնաբաժնի չափը և «համասեփականատեր» գործարքների պայմանները, պետք է կարգավորվեն հետագա պայմանագրերով: Ուկրաինացի պաշտոնյաները FT-ին հայտնել են, որ գործարքը հավանության է արժանացել արդարադատության, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարների կողմից: Համաձայնագիրը պետք է հաստատի Գերագույն Ռադան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա շաբաթներին կմեկնի Սպիտակ տուն՝ Թրամփի հետ ստորագրման արարողությանը, հայտնում են աղբյուրները։ Ուկրաինայում հրատարակության աղբյուրները հավելել են, որ ձեռք բերված գործարքը միայն «շրջանակային համաձայնություն» է, և որ ոչ մի եկամուտ չի հայտնվի ուրիշի ձեռքում, քանի դեռ հիմնադրամը չի ստեղծվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտակար հանածոների վերաբերյալ առաջարկը ներառել է 2024 թվականի սեպտեմբերին ներկայացված «հաղթական պլանում»։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Ուկրաինայից ստանալ 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ՝ ամերիկյան օգնության դիմաց։ Երկու երկրների բանակցությունների ընթացքում Վաշինգթոնը ներկայացրել է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի մի քանի տարբերակ։ Նրանցից մեկի համաձայն ԱՄՆ-ն կստանար 100% բաժնեմաս համատեղ հիմնադրամում, որը ստեղծվելու է գործարքի շրջանակներում։ Ուկրաինան այս պահանջն անընդունելի է համարել և այն դուրս է մնացել պայմանագրի վերջնական տարբերակից։ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին հայտարարել է, որ մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Վաշինգթոնում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ՝ բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
