Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Կրակոցները դիրքերի կամ մեր ուղղությամբ չեն, դեպի օդ են՝ բացի մի դեպքից»․ Ալեն Սիմոնյան

180
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 23:36
«Կրակոցները դիրքերի կամ մեր ուղղությամբ չեն, դեպի օդ են՝ բացի մի դեպքից»․ Ալեն Սիմոնյան

«Կցանկանայի, որ կրակոցների հետ կապված՝ միայն պաշտոնական տեղեկություններից օգտվեն, որովհետև հաճախ լրատվական դաշտ են նետվում տեղեկություններ և շահարկումներ են արվում, հաճախ նաև ֆեյք էջերով են դիրքերի մասին տեղեկություններ տալիս․․․ Իսկ ընդհանուր առմամբ՝ մտահոգիչ է»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Մենք կրակոցների հետ կապված տեղեկությունները փոխանցում ենք հակառակ կողմին, և նույնը իրենք են անում, իրենցից տեղեկություններ ենք ստանում խախտումների վերաբերյալ։

Պետք է նշեմ, որ կրակոցները, որոնց մասին տեղեկությունները համացանցում տեղ են գտել, չեն կատարվում դիրքերի ուղղությամբ կամ մեր ուղղությամբ, դրանք ուղղակի կրակոցներ են։ Բացի մի դեպքից, որ կարծեմ, համայքնի ղեկավարի տան ուղղությամբ է եղել, կրակոցները հիմնականում դեպի օդ են»,- հավելեց Սիմոնյանը։

«Կրակոցները դիրքերի կամ մեր ուղղությամբ չեն, դեպի օդ են՝ բացի մի դեպքից»․ Ալեն Սիմոնյան