«Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում»․ Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի «վարդագույն» փոդքասթ: Օրեր առաջ պարզվեց, որ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ընկերուհի և համատեղությամբ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսա Ասմանգուլյանը սկսել է պոդքասթ նկարահանել։ Ըստ ԱՆ մեր աղբյուրների, մասնագիտությամբ հոգեբան Ինեսա Ասմանգուլյանը ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի համար միլիոնավոր դոլարների ծրագրեր իրականացնող այս կառույցի ղեկավար դարձել է Նանուշյանի շնորհիվ։ Միայն գովեստով ու մեծարումով հագեցած պոդքասթի առաջին հյուրը բնականաբար Լենա Նանուշյանն էր։ Հիմա էլ լուրեր են պտտվում, որ առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում։ Որոշել են Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը միավորել Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ, Իսկ նոր ստեղծվելիք հիվանդանոցի տնօրենի ամենահավանական թեկնածուն, ըստ օդում կախված լուրերի, մասնագիտությամբ հոգեբան Ինեսա Ասմանգուլյանն է։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
