Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Դոնալդ Թրամփի խոսույթները հանգեցնելու են ռուս-թուրքական նախաձեռնությունների իրագործմանը». Կարեն Հեքիմյան

107
Այսօր, 03:06
«Դոնալդ Թրամփի խոսույթները հանգեցնելու են ռուս-թուրքական նախաձեռնությունների իրագործմանը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020թ հոկտեմբերի 23-ին, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն ԱՄՆ-ի այնժամանակյա նախագահ Դոնալդ Թրամփը բառացի ասաց՝ «Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել: Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են և մենք կօգնենք նրանց»: Բանավոր խոսքին հետևեց կրակը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան կողմի միջնորդությունը: Ապարդյուն: Մնացածը գիտեք: Ռուսներն ու թուրքերը նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին:
Ինչո՞ւ դա հիշեցի:
Շատերը, այդ թվում հայազգի բնակիչները, հույսեր են կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հասարակությանը տարաբնույթ հեքիաթներով են «կերակրում»: Ընդ որում, «կերակրողները» հիմնականում ռուսական կողմնորոշում ունեցող գործակալական ցանցի ներկայացուցիչներն են: Փաստորեն, սրանք լավ գիտեն, որ Դոնալդ Թրամփի տարատեսակ խոսույթները հանգեցնելու են ռուս-թուրքական նախաձեռնությունների աներկբա իրագործմանը: Վերջապես եվրոպացիները հասկացան դա:
Իսկ Հայաստա՞նը: Էլ ի՞նչ Հայաստան»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան