Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին
549
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 09:44
![]() Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։ Հաղորդվում է, որ Իսրայելի կողմից հարձակման են ենթարկվել հրամանատարական կենտրոններ և մի քանի զինանոցներ: Իսրայելի ՊԲ-ն ընդգծել է, որ Սիրիայի հարավում ռազմական ուժերի ներկայությունը վտանգ է ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար և հայտարարել, որ մտադիր է շարունակել հնարավոր սպառնալիքները վերացնելու գործողությունները: Իսրայելը դեմ է Սիրիայի նոր վարչակազմի ուժերի տեղակայմանը Դամասկոսից հարավ և պնդում է, որ երկրի հարավային նահանգներն ամբողջությամբ ապառազմականացվեն։ |
Մարտունը «կատաղել է». «Հրապարակ»
1309:06Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել. «Հրապարակ»
2309:00Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան. «Հրապարակ»
3608:54«Պետական ինքնության կորուստը կարող է դառնալ անշրջելի». Արմեն Հովասափյան
10402:06«Տավուշում նոր զիջումների համար ամեն ինչ գրեթե պատրաստ է»․ Կարեն Ղազարյան
13100:18«Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա առճակատումը ռազմական լուծում չի կարող ունենալ». Արաղչի
16000:07