Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

Կուլիսներում ՍԴ դատավորի ևս մեկ թեկնածուի հարց է քննարկվում. «Ժողովուրդ»

154
Այսօր, 09:18
Կուլիսներում ՍԴ դատավորի ևս մեկ թեկնածուի հարց է քննարկվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորի ևս մեկ թեկնածուի հարց է քննարկվում իշխանական կուլիսներում: Մասնավորապես, այս պահին քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, ով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով թեկնածու է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել Զեյնալյանից, ով, լսելով մեր հարցը իր թեկնածու լինելու մասին, հայտարարեց. «Առանց մեկնաբանության»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 20-ին գրել էր, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ տանել որպես դատավոր: Սակայն Փաշինյանը դրան ոչ մի կերպ չի արձագանքել, երկմտում է, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը դատարկ կմնա. ՔՊ խմբակցության ներսում չկա համապատասխան գիտելիքներով ու փորձով մեկը, ում կվստահեն այդ պաշտոնը:

Իսկ ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանին, ապա հիշեցնենք, որ 2019-ի ամռանը նա հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից: Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան մերժեց նույն Ազգային ժողովում: 2022 թվականի հունիսի 27-ին Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու էր, սակայն չընտրվեց ՔՊ-ի կողմից: Այդ օրերին Զեյնալյանը հայտարարել էր, որ իրեն ավելի շատ տեսնում է ՍԴ դատավորի պաշտոնում: Բայց հիմա նա Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է»:

Մանրամասները՝ թերթի համարում: