Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը դատվում են Ալիևի պահանջով»․ Մանուել Մանուկյան

158
Այսօր, 10:36
«Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը դատվում են Ալիևի պահանջով»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը այսօր Հայաստանում դատվում են Ալիևի պահանջով և Ադրբեջանի ստորև ներկայացված մեղադրանքվ։ Դա Ալիևի նախապայմաններից մեկն է Նիկոլ Փաշինյանին։
Ադրբեջանի մեղադրանքը․ 19.02.2025․ ադրբեջանական մամուլը գրում է․ «Հայաստանում ներքաղաքական սենսացիա է տեղի ունեցել. Այս երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին օրակարգ է. Նշենք, որ նա Ադրբեջանի կողմից մեղադրվում է մի շարք ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ Խոջալուի ցեղասպանության մեջ։ Սակայն Ռոբերտ Սեդրակովիչն իր ասուլիսում չխոսեց Խոջալուի մասին»։
Հետևությունները արեք ինքներդ»։