Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Բաքվի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ–ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել». ՇՄՆ

130
Այսօր, 12:42
«Բաքվի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ–ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել». ՇՄՆ

Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային զենքի ազդեցության պատճառահետևանքային կապը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունից հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։
««Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերլուծվել են նշված ժամանակահատվածում ՀՀ սահմաններում այրված անտառային տարածքների «Սենտինել-2Ա» արբանյակային պատկերները, և վերլուծության արդյունքում հայտնաբերվել են այրված տարածքներ Սյունիքի և Տավուշի մարզերում, հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 537 հա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։