«Մակրոնի ներկայությամբ եմ Փաշինյանին հարցրել` ինչո՞ւ արգելեց իմ մուտքը Հայաստան»․ Մուրադ Փափազյան
![]() «Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի»,- ՀՅԴ Ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ «2018-ին Դաշնակցությունը հարգեց Հայաստանի ժողովրդի որոշումը։ Փաշինյանը մեզ առաջարկեց լինել Կառավարության անդամ, համաձայնվեցինք, որպեսզի ծառայենք ՀՀ պետականությանը»,- ասաց Փափազյանը՝ նշելով, որ այսօր իրենք չեն ընդունում Փաշինյանի վարած քաղաքականությունը։ «Ի՞նչ տվեց Փաշինյանի՝ Ֆրանսիա այցելությունը» հարցին Փափազյանը պատասխանեց․ «Ոչ մի բան, երբ հանդիպեց 25-30 անձանց հետ, Դաշնակցությունը հրավիրված չէր, սակայն միայն Դաշնակցության մասին է խոսել։ Սրահում եղած 30 անձանցից 25-ը հայերեն չէին հասկանում, հետևաբար չեն հասկացել, որ Փաշինյանը հարցականի տակ դրեց Ցեղասպանությունը։ Ինչո՞ւ է հարցականի տակ դնում Ցեղասպանությունը, քանի որ Էրդողանն է պահանջում, այնպես ինչպես Ալիևը պահանջեց Արցախը ճանաչել Ադրբեջամնի մաս։ «Իրական Հայաստան»-ը «պատմական Հայաստանին» հակադրելու գաղափարը Հայաստանին ծնկի կբերի, քանի որ առանց արմատների չի կարող ապագա լինել»,- ասաց Փափազյանը՝ նշելով, որ չի վախենում, եթե ազատ խոսքի համար կրկին արգելվի իր մուտքը Հայաստան։ Նա, դատապարտելով հայ քաղաքական գործիչների մուտքի արգելը Հայաստան, պատմեց, որ 2024 թվականին Մակրոնը իր և Փաշինյանի հանդիպումն է կազմակերպել․ «Մակրոնի ներկայությամբ Փաշինյանին հարցրեցի՝ ինչո՞ւ է իմ մուտքը Հայաստան արգելվել, նա պատասխանեց, որ իր դեմ 2021 թվականին հունիսի 1-ին Փարիզում ցույց եմ կազմակերպել։ Ես հերքեցի, քանի որ ցույցեր կազմակերպելը իմ գործը չէր»,- ասաց Փափազյանը՝ նշելով, որ Մակրոնը զարմացած էր Փաշինյանի խոսքերից։ |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30