Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Չի կարելի գնալ համաձայնության, որի միակ նպատակն Ուկրաինային վերասպառազինելն է»․ Լավրով

222
Այսօր, 15:02
«Չի կարելի գնալ համաձայնության, որի միակ նպատակն Ուկրաինային վերասպառազինելն է»․ Լավրով

ՌԴ ԱԳ նաախարար Սերգեյ Լավրովը, Դոհայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորքեր տեղակայելու շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, հայտարարել է, որ Ուկրաինայում զորքերի տեղակայման որևէ տարբերակ չի կարող քննարկվել։

Լավրովը մեջբերել է Թրամփի հայտարարությունը, թե Ուկրաինայում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը պետք է ընդունելի լինի հակամարտության երկու կողմերի համար։

Տվյալ դեպքում «մեզնից ոչ ոք այդ մասին ոչինիչ չի հարցրել», ասել է Լավրովը՝ հավելելով, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը պարտադրող մոտեցումն ուղղված է միայն հակամարտությունը թեժացնելուն։

«Չի կարելի գնալ համաձայնության, որի միակ նպատակն Ուկրաինային վերասպառազինելն է», ասել է Լավրովը։