Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել
1164
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 11:38
![]() Սուդանի Խարտում նահանգի Օմդուրման քաղաքում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն էր։ Վթարի զոհերի թվում էին անձնակազմի անդամները և ինքնաթիռում ներկա զինվորականները, ինչպես նաև քաղաքացիական անձինք, ովքեր գտնվել են այն բնակելի շենքում, որի վրա փլվել է ինքնաթիռը: Փրկարարները շարունակում են աշխատել վթարի վայրում։ Նշվում է, որ զոհվածների թվում է Սուդանում հայտնի բրիգադային գեներալ, Խարտումի ռազմական շրջանի նախկին հրամանատար Բահար Ահմեդը։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
