Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Չենք կարող խոստանալ, որ «կամուսնանաք»՝ առանց ժամադրությունների». ԵԽ պատգամավոր

93
Այսօր, 12:36
«Չենք կարող խոստանալ, որ «կամուսնանաք»՝ առանց ժամադրությունների». ԵԽ պատգամավոր

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ անդամակցության գործընթացին, ընդգծեց. «Այս գործընթացը կարող է հանգեցնել շատ բարձր ակնկալիքների, բայց վերջիվերջո սա կարող է դառնալ խնդիր բոլորիս համար, որովհետև բնակչությունը հիմա որոշակի հայտարարությունների պատճառով կարծում է, որ մենք կլինենք ԵՄ-ի անդամ պետություն»:

Մամիջանյանին արձագանքեց ԵԽ պատգամավորը՝ նշելով. «Երբ խոսքը գնում է ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու նպատակի մասին, պետք է հասկանանք, որ մենք չենք կարող խոստանալ, որ կամուսնանաք՝ առանց ժամադրությունների: Կարող ենք մեր առաջ նպատակը տեսնել, ցանկանալ, բայց կան շատ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ, որոնք անկանխատեսելի են: Մենք էլ աշխատանք ունենք անելու»:

«Մենք չենք կարող խոստանալ, որ կամուսնանաք՝ առանց ժամադրությունների». ԵԽ պատգամավորը՝ Հայկ Մամիջանյանին