Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Քաղբանտարկյալներ, «ականջ կտրողներ» և ոչ մի արձագանք». Հայկ Մամիջանյանը՝ Սրբուհի Գալյանին

105
Այսօր, 12:00
«Քաղբանտարկյալներ, «ականջ կտրողներ» և ոչ մի արձագանք». Հայկ Մամիջանյանը՝ Սրբուհի Գալյանին

ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քաղբանտարկյալների և դատաիրավական համակարգի՝ իշխանությունից կախված լինելու վերաբերյալ հարցեր ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին. «Ի՞նչ դիրքորոշում ունեք SDA՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության և IPP-ի՝ Եվրոպական պառլամենտում մեծամասնություն կազմող կուսակցության այն բանաձերի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և կառավարությանը կոչ է արվում չօգտագործել օրինապահ համակարգը քաղաքական օպոնենտների դեմ, մասնավորապես ես խոսում եմ Արմեն Աշոտյանի, Առուշ Առուշանյանի և այլ դեպքերի մասին: Նաև կուզենայի ձեր մեկնաբանությունը Դատավորների եվրոպական միության հայտարարության հետ կապված, որտեղ նշվում էր, որ Հայաստանում դատաիրավական համակաարգը խիստ կախում ունի և ազդեցության տակ է գտնվում իշխանությունների կողմից»: Մամիջանյանը, նաև անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանը, ընդգծեց. «Դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի քարտուղարը ԱԺ-ում ՄԻՊ-ի ընտրության ժամանակ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուին բառացի ասել է՝ «ականջներդ կկտրեմ»: Եվ մինչ օրս ոչ մի քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի համար»:

Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Ձեր կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բնույթ»:

«Քաղբանտարկյալներ, ականջ կտրողներ և ոչ մի արձագանք». Հայկ Մամիջանյանը՝ Սրբուհի Գալյանին