Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»․ Ալեն Սիմոնյան

76
Այսօր, 11:06
«Միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»․ Ալեն Սիմոնյան

Երևանում անցկացվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացման խոսքում վստահություն հայտնեց, որ առաջիկայում Եվրոպական խորհրդարանի հետ կունենան էլ ավելի արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է հայ հանրության պահանջը․ «Կցանկանայի ի դեմս ձեզ շնորհակալություն հայտնել Եվրոխորհրդարանի այն պատգամավորներին, որոնք այս տարիներին հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոխորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, հարյուր հազարից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը: Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»,-ասաց Սիմոնյանը: