Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում է նոր զիջումներ կորզելու համար»․ Տիգրան Աբրահամյան

135
Երեկ, 09:54
«Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում է նոր զիջումներ կորզելու համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» գործընթացի ապօրինությունների բազմաթիվ դրսևորումներով պայմանավորված հացադուլ է հայտարարել:
Ավելի վաղ Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իր անունից կեղծ ցուցմունքներ է գրվել, շինծու գործ կառուցվել:
Հասկանալի է, որ որոշակի փոփոխություններով, վերոնշյալ ադրբեջանական ձեռագիրը տարածվում է նաև Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների վրա:
Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների խիստ խոցելի և անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ ամրապնդում այն մոտեցումը, որ Ադրբեջանը՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողությունների նախապատրաստման շրջանակներում, «դատավարությունն» օգտագործում է որպես մահաբեր զենք՝ Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար:Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» գործընթացի ապօրինությունների բազմաթիվ դրսևորումներով պայմանավորված հացադուլ է հայտարարել:
Ավելի վաղ Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իր անունից կեղծ ցուցմունքներ է գրվել, շինծու գործ կառուցվել:
Հասկանալի է, որ որոշակի փոփոխություններով, վերոնշյալ ադրբեջանական ձեռագիրը տարածվում է նաև Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների վրա:
Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների խիստ խոցելի և անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ ամրապնդում այն մոտեցումը, որ Ադրբեջանը՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողությունների նախապատրաստման շրջանակներում, «դատավարությունն» օգտագործում է որպես մահաբեր զենք՝ Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար»: