Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ փոխնախարա՞ր. «Ժողովուրդ»

137
Երեկ, 09:24
ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ փոխնախարա՞ր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում կնշանակեն ՆԳ նախարարի տեղակալ: Մկրտչյանի մերձավոր շրջապատից մեզ փոխանցել են, որ այս պահին Մկրտչյանի նշանակման հարցն է քննարկվում կառավարությունում, ու առաջիկայում պետք է որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականին Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում խայտառակ ձևով պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչև հիմա մեղավոր են համարում Արեն Մկրտչյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Մկրտչյանից, ով հայտարարեց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ տեղեկությունը: Բայց թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում, որևէ ինֆորմացիա չունեմ»»:

Մանրամասները՝ թերթի համարում: