Իսրայելցի 6 ողջ և 4 մահացած պատանդ կփոխանակվեն պաղեստինցի ավելի քան 600 բանտարկյալի հետ. The Times of Israel
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը երեքշաբթի հաստատել է, որ շաբաթ օրը 6 իսրայելցի պատանդ ազատ կարձակվի՝ որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ գործարքի առաջին փուլի մաս: «Եթե Կահիրեի համաձայնագիրը կյանքի կոչվի, դա մեծ ձեռքբերում կլինի Իսրայելի համար»,- մեջբերում է The Times of Israel-ն իսրայելցի անանուն պաշտոնյայի խոսքերը։ Աղբյուրը նշել է, որ 6 պատանդների ազատ արձակումը Կահիրեում ընթացող բանակցությունների արդյունք է։ Իսրայելի ՆԳՆ-ն նաև հայտնել է, որ 4 զոհված պատանդի մարմին հինգշաբթի օրը կհանձնվի Իսրայելին: Միևնույն ժամանակ, Պաղեստինի ինքնավարության գերիների գրասենյակը հայտնում է, որ այս շաբաթ, որպես «գերիների փոխանակման» հաջորդ փուլի մաս՝ Իսրայելի իշխանությունները պետք է ազատ արձակեն ահաբեկչության համար դատապարտված կամ ահաբեկչության կասկածանքով կալանավորված 602 բանտարկյալի։ Հաղորդվում է, որ ցուցակում ընդգրկված են 157 դատապարտված զինյալ և Գազայի 445 բնակիչ, որոնք կալանավորվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո: Ազատ արձակվածներից 50-ն Իսրայելի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման, ևս 60-ը՝ երկարաժամկետ ազատազրկման։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
