«Ուկրաինական հակամարտության «թեժ փուլը» կարող է շուտով ավարտվել»․ Նեբենզյա
416
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 11:31
![]() Ուկրաինայի հակամարտության «թեժ փուլը» կարող է շուտով ավարտվել, այս հնարավորությունը ստեղծվել է ԱՄՆ-ում Հանրապետականների իշխանության գալուց հետո, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ կազմակերպության նիստում։ «Դիվանագիտությունը վերջապես գործի անցավ, ինչպես մենք վերջին ամիսների ընթացքում կոչ էինք անում։ Ուկրաինական ճգնաժամի թեժ փուլի ավարտի համար հնարավորություններ ստեղծվեցին»,- ասել է նա։ Նեբենզյան հայտարարել է, որ ներկայիս խաղաղ գործընթացը հաշվի է առնում նախկին փորձերը, այսինքն՝ Մինսկի պայմանավորվածությունները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան «անդառնալիորեն» կորցրել է Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք 2014 և 2022 թվականների հանրաքվեներից հետո ընդգրկվեցին Ռուսաստանի կազմում։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
