«ԵՄ գագաթնաժողովը հաստատեց, որ Ուկրաինան արժանի է խաղաղության` ուժի միջոցով». Ֆոն դեր Լայեն
![]() «Փարիզում մենք հաստատեցինք, որ Ուկրաինան արժանի է խաղաղության՝ ուժի միջոցով»։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ դա պետք է լինի «խաղաղություն՝ երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատառումով՝ անվտանգության հուսալի երաշխիքներով»,- գրել է նա՝ X-ի իր էջում: «Եվրոպան Ուկրաինային տրամադրում է ռազմական օգնության իր ողջ բաժինը։ Միևնույն ժամանակ մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը Եվրոպայում»,- հավելել է պաշտոնյան։ Փարիզում կայացած գագաթնաժողովին մասնակցել են Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Դանիայի և Եվրոմիության ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Մինչև հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
