«Գագաթնաժողովը նախերգանքն էր այն ամենի, ինչ տեղի կունենա առաջիկայում»․ Տուսկ
![]() Փարիզում ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովն ավարտվել է առանց Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կայացնելու, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է RMF24-ը։ Նրա խոսքով, սա ընդամենը «նախերգանք էր այն ամենի, ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում. բոլորին պարզ է, որ նման հանդիպումները չեն ավարտվում որոշումների կայացմամբ։ Թե՛ այստեղ ներկայացված երկրների, թե՛ ողջ Եվրոպայի շահերից է բխում դաշնակցային համագործակցության ամրապնդման համար հնարավոր ամենահրատապ և ինտենսիվ գործողությունները։ Դա վերաբերում է նաև պատերազմին վերջ տալու հնարավոր ապագա բանակցություններին»,- ասել է Տուսկը։ Նա զգուշացրել է, որ քննարկված հարցերի զգայունությունը հաշվի առնելով, մյուս առաջնորդները նույնպես իրենց մեկնաբանություններում զուսպ կլինեն։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
