ԵՄ գագաթնաժողովից առաջ Մակրոնը զրուցել է Թրամփի հետ
![]() Փարիզում կայանալիք՝ Եվրոմիության անվտանգության հարցերով գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Le Figaro-ն։ Ընդ որում, ո՛չ Ելիսեյան պալատը, ո՛չ էլ Սպիտակ տունը դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Ըստ վերջին տեղեկությունների՝ հանդիպմանը, բացի անձամբ Մակրոնից, կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Նիդերլանդների վարչապետ Դիկ Շուֆը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը։ Հրավիրված են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն և ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
