Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարը հայտարարում է՝ երկրում չկա քաղաքական ճգնաժամ». Վարդան Բալյան

222
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 18:48
«Ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարը հայտարարում է՝ երկրում չկա քաղաքական ճգնաժամ». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «1973 թվականին գերմանացի սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը շատ հստակ է ձևակերպել լեգիտիմության ճգնաժամ հասկացությունը՝ պետության վարչական գործառույթների, ինստիտուտների և ղեկավարության նկատմամբ վստահության նվազում: Այսօր մեր երկրում բանական որևէ մեկը չի կարող վիճարկել անգամ, որ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության ճգնաժամ է: Ըստ որում, լեգիտիմության ճգնաժամը վերաբերում է ոչ միայն կառավարող, այլև երկրի իշխանության բարձրագույն մարմնում ներկայացված խորհրդարանական ընդդիմությանը: Այս իրավիճակում Ազգային Ժողովի Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալիս: Մարդիկ համացանցում քննարկում են տարաբնույթ հարցերի վերաբերյալ Հայաստանի նախկին նախագահներից մեկի տեսակետները, այնինչ ասուլիսի նպատակն ու ասելիքը մեկն էր: Խորհրդարանի ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարը փաստացի հայտարարում է, որ երկրում իրենց կարծիքով չկա քաղաքական ճգնաժամ:
Ռացիոնալիզմը նաև քաղաքականության մեջ հեծանիվ հորինել չէ, այլ առողջ բանականություն և ճիշտ որոշումներ ընդունելու կարողություն: Ակնհայտ է, որ և՛ գործող իշխանությունը, և՛ նրա խորհրդարանական ընդդիմությունը ռացիոնալիզմի հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն:
Երկրում ձևավորված լեգիտիմյան ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն այսօրվա իշխանություն-ընդդիմություն եռանկյունուց դուրս տրամաբանության մեջ»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան