Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Ուկրաինական հակամարտության կարգավորման մասին դեռ վաղ է խոսելը». Հայկ Այվազյան

207
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 17:00
«Ուկրաինական հակամարտության կարգավորման մասին դեռ վաղ է խոսելը». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբայում կայանալիք բանակցություններն ուղղված են լինելու առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը և ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման ՀՆԱՐԱՎՈՐ բանակցությունների նախապատրաստմանը։
Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ եթե Եվրոպան ձգտելու է հասնել հակամարտության սառեցմանը, ապա նա տեղ չունի բանակցությունների սեղանի մոտ։
Այնպես որ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին դեռ շատ վաղ է խոսելը»:

Աղբյուրը`   Հայկ Այվազյան