«Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իրեն կայացված որևէ որոշում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը առանց Ուկրաինայի բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։ «Ես երբեք որևէ որոշում չեմ կայացնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայի հարցով»,- ասել է նախագահ Զելենսկին։ Նախագահ Զելենսկին կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին նույնպես նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ զգուշացնելով, թե ինչ կարող է պատահել ՆԱՏՕ-ի հետ, եթե Ռուսաստանը չկանգնեցվի կամ ԱՄՆ-ն դուրս գա խմբից։ Նա նշել է, որ ռուսները կարող են հարձակվել Եվրոպայի այլ շրջանների վրա արդեն այս ամառ։ Վկայակոչելով հետախուզական տվյալները՝ Զելենսկին նախազգուշացրել է Եվրոպայում ավելի լայնածավալ ռուսական ներխուժման հեռանկարի մասին արդեն այս ամառ: «Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը չկարողացավ գրավել մեզ, մենք չգիտենք, թե ուր կգնա: Ռիսկեր կան, որ դա կարող է լինել Լեհաստանը և Լիտվան, քանի որ մենք հավատում ենք, որ Պուտինը պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի դեմ»,- ասել է նախագահը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
