«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների մեկնարկից հետո կընդգրկվեն Կիևի և Եվրոպայի ներկայացուցիչներ». Մարկո Ռուբիո
![]() ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում պատերազմին վերջ տալու բանակցությունները դեռևս չեն սկսվել, և Եվրոպան կարող է հետագայում ներգրավվել այս գործընթացում. Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների մեկնարկից հետո ինչ-որ փուլում կընդգրկվեն Կիևի և Եվրոպայի ներկայացուցիչներ, հավելել է Ռուբիոն։ Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը «պետք է ապահովեն Մոսկվայում և Վաշինգթոնում դեսպանատների բնականոն գործունեությունը»՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար։ «Ամենատարրական մակարդակում, եթե մենք իսկապես ցանկանում ենք խաղաղություն հաստատել ռուսների հետ հարաբերությունների միջոցով, մենք պետք է ունենանք գործող դեսպանություններ Մոսկվայում և Վաշինգթոնում»,- ասել է նա։ |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
