«Ուկրաինայում պատերազմին վերջ տալու` ԱՄՆ-ի բանակցային մարտավարությունն անսովոր է». Լեհաստանի արտգործնախարար
![]() Ուկրաինայում պատերազմին վերջ տալու՝ ԱՄՆ-ի բանակցային մարտավարությունը, որը ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ներկայացրել է դաշնակիցներին Մյունխենի անվտանգության համաժողովում, «անսովոր են, բայց հույս են ներշնչում», կիրակի օրը հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է Reuters-ը։ «Գեներալ Քելլոգն անձամբ ինձ և եվրոպացի դաշնակիցների շրջանակին ներկայացրեց Միացյալ Նահանգների բանակցային մարտավարությունը,- լրագրողներին ասել է Ռադոսլավ Սիկորսկին։ -Այստեղ չեմ բացահայտի։ Դա որոշակի հույսեր է ծնում։ Դրանք անսովոր են, բայց մենք դրանց հաջողություն ենք մաղթում»: Քելլոգն ավելի վաղ CNBC-ին ասել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի համար խաղաղության ծրագիր կարող է մշակվել օրերի կամ շաբաթների ընթացքում: Միաժամանակ Քելլոգը բացատրել է, որ Եվրոպան կարող է ֆիզիկապես ներկա չլինել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն հաշվի են առնվելու տարածաշրջանի շահերը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
