Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

575
Կիրակի, 16 փետրվարի, 2025 թ., 12:01
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածում և Սիրիայում զարգացումների շուրջ։