«Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից». Իրանի կառավարության խոսնակ
![]() Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին ասել է, որ Թեհրանը հրաժարվում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ չէ հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, հայտնում է SNN-ը: «Բանակցությունները ենթադրում են պայմաններ. ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, իսկ հայտարարված «առավելագույն ճնշումը» չի նպաստում բանակցություններին»,- նշել է խոսնակը: Ավելի վաղ Իրանի նախագահն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին, սակայն, միևնույն ժամանակ, նոր դավադրություններ է կառուցում երկրի դեմ: Մասուդ Փեզեշքիանը նշել էր, որ խոսքը «հակաիրանական հրամանագրերի մասին է»: Հիշեցնենք՝ Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել՝ նավթի արտահանումը զրոյացնելու, Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու գործընթացը կասեցնելու նպատակով: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
