Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ․ #NYP
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կնախընտրեր Իրանի հետ գործարք կնքել, քան ռազմական գործողություններ սկսել։ Թրամփը Վաշինգթոնի և Թեհրանի հարաբերությունների մասին խոսել է The New York Post-ին տված հարցազրույցում։ «Ես կցանկանայի Իրանի հետ գործարք կնքել միջուկային հարցերի շուրջ»,- ասել է նա։ Թրամփը հավելել է, որ իր համար դա ավելի նախընտրելի սցենար է, քան Իսլամական Հանրապետության ռմբակոծումը։ Ինչպես նշել է Թրամփը, նման գործարքը կկանխի Իսրայելի հարձակումները Իրանի վրա։ Նախագահը հույս է հայտնել, որ Թեհրանը կհրաժարվի իր ընթացիկ ծրագրերից, բայց միևնույն ժամանակ հրաժարվել է բացահայտել հնարավոր բանակցությունների մանրամասները։ «Չեմ կարող ասել, քանի որ դա չափազանց կոշտ է», - ասել է Թրամփը ի պատասխան հարցին, թե կոնկրետ ի՞նչ կարող է առաջարկել Իսլամական Հանրապետությանը համաձայնության դիմաց։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
