«Ալաշկերտում» մեծ կոնֆլիկտ է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ ««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանի եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հարաբերությունները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով՝ ակումբի հիմնադիրը Խաշմանյանին օրեր առաջ ազատել է աշխատանքից։ «Պայմանագիր ունեն կնքված, ընդ որում՝ բարձր թվերով, լուրջ, պրոֆեսիոնալ պայմանագիր։ Պայմանագիրը կնքված է մինչեւ մայիս ամիսը։ Հիմա Խաշմանյանին ազատել են աշխատանքից»,- ասաց մեր աղբյուրը։ Խաշմանյանն իր ազատման որոշումը վիճարկել է դատարանում։ Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իր վստահորդին նախ «նկատողություն», ապա «խիստ նկատողություն» են տվել դեկտեմբերին, իսկ օրեր առաջ ազատել են աշխատանքից։ Ըստ փաստաբանի՝ ազատումն անօրինական է, քանի որ պայմանագիր կա կնքված, մյուս կողմն էլ որպես ազատման պառճառ նշել է այն, որ Խաշմանյանը հունվարի մարզումներին չի գնացել։ Սիրունյանը, ի պատասխան այս հիմնավորման, արձագանքում է՝ հունվարին ի՞նչ մարզումներ։ Ազատումը վիճարկող հայցադիմումը դատարանում է։ Նշենք, որ սա մարզչի առաջին հեռացումը չէ ակումբից։ Դեռեւս 2016-ին նա հրաժարական էր տվել Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Փյունիկ»-«Ալաշկերտ» (1:0) հանդիպումից հետո: Այդ խաղում պարտվելով՝ «Ալաշկերտը» դուրս էր մնացել գավաթի համար մղվող պայքարից, ինչը զայրացրել էր Նավոյանին, եւ նա անվստահություն էր հայտնել մարզչական շտաբին: Բայց դրանից հետո Նավոյանը համոզել եւ ետ էր բերել Խաշմանյանին ակումբ»։ |

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
94Երեկ, 22:54
«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան
113Երեկ, 16:36
«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
103Երեկ, 12:24
«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
162Երեկ, 12:06
«Ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աբրահամին (տեսանյութ)
144Երեկ, 11:54
«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ
88Երեկ, 09:48
