«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք»․ Մարիաննա Ղահրամանյան
![]() «Հայաստանում տեղի ունեցող այս խայտառակ միջադեպի ուղիղ պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իրեն սպասարկող կառույցներն են, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, ով բառացիորեն օրեր առաջ ցինիկորեն էր արձագանքում իմ գործընկերոջ հարցադրմանը, որը վերաբերում էր հենց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին»,- ԵՄ գրասենյակի դիմաց «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած ակցիայի ժամանակ ասել է պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ «Այո, նա հեգնում էր և ասում՝ ի՞նչ կարող ենք անել, ոչինչ չենք կարող անել, չենք կարող կալանավորներին տանել մեր տուն։ Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից։ Ուզում եմ շեշտել նաև Աննա Վարդապետյանի և Արսեն Գևորգյանին կալանք տված դատավորի գործոնը․ սրանք այն մարմիններն են, որոնք հլու-հնազանդ կատարում են քաղաքական իշխանության պատվերները, բայց եթե նրանք լինեին անկախ, մենք չէինք ունենա այս վիճակը»,- շարունակել է Ղահրամանյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱԺ-ում Սրբուհի Գալյանը պատասխանելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վատ պայմանների վերաբերյալ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Լիանա Գասպարյանի հարցին, ասել էր․ «Ի՞նչ պիտի անենք մինչև նոր ՔԿՀ-ի կառուցումը, ոչ մի բան, չենք կարող այդ մարդկանց, օրինակ, տանել մեր տուն»։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
