Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է»․ Տիգրան Աբրահամյան

61
Այսօր, 10:18
«Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի ողբերգական մահը կալանավայրում գործող ռեժիմի ռեպրեսիվ կառավարման համակարգի ծանր հետևանքն է:
Անկախ այն հանգամանքից, թե իշխանական դեմքերը կամ դրանց հետ ասոցացվող մամուլը ինչ կամ ինչպիսի անհեթեթություններ կհնչեցնեն, դաժան իրականությունը որևէ կերպ չի փոխվի:
Արսեն Գևորգյանը ՏԻՄ ընտրությունների պայքարի մեջ մտավ՝ հստակ գիտակցելով իր, իր ընտանիքի, մերձավորների և քաղաքական թիմի դեմ սպասվող ճնշումների մասին, բայց գնաց, որովհետև սկզբունքային և արժանապատիվ մարդ էր:
Իշխող ուժն ու իր մունետիկներն ինչեր ասես, որ չարեցին՝ զրպարտությունների, վիրավորանքների արշավից մինչև կալանավորում:
Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու»: