Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Քոնգրեսում արգելափակել են Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու փորձը

80
Այսօր, 09:42
Քոնգրեսում արգելափակել են Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու փորձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալարն արգելափակել է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու փորձը։ Այս մասին հայտնում է CSPAN հեռուստաալիքը։
Քվեարկության ընթացքում 211 օրենսդիր կողմ է քվեարկել իմպիչմենթի վերաբերյալ բանաձևը Քոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողով ուղարկելուն,
որտեղ Հեգսեթի կուսակիցները մեծամասնություն են կազմում,
ինչը փաստացի արգելափակում է դրա հետագա քննարկումը։
Միևնույն ժամանակ, պալատի 204 անդամ կողմ է արտահայտվել այդ ընթացակարգային առաջարկը մերժելուն և իմպիչմենթի հարցով անմիջապես քվեարկության անցնելուն։