«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի
![]() Ռուսաստանի պատվիրակությունն Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել է ռազմաճակատում ունեցած հաջողությունների մասին, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ռուսները կարծում են, և նրանք այդ մասին խոսել են, թե օկուպացրել են Դոնբասի այն տարածքի կեսը, որը մենք ենք վերահսկում։ Կեսը, ոչ թե մեկ գյուղ։ Նրանց կողմից այդ քննարկմանը մասնակցում էին զինվորականներ և հետախուզության ներկայացուցիչներ, և նրանք այդ մասին միանգամայն լուրջ էին խոսում»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը զարմացել է, թե ինչպես կարելի է նման տեղեկություններ ներկայացնել, երբ դրանք ստուգելու բազմաթիվ եղանակներ կան։ «Պուտինն ապրում է տեղեկատվական այլ միջավայրում, այլ իրականության մեջ»,- նշել է Զելենսկին։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որի պայմաններից մեկը Դոնբասից դուրս գալն է։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
