«Մարդիկ կան՝ սիրում են խմել, ծխել, ես էլ նախընտրում եմ գեղեցիկ հագնվել». Վարդան Ղուկասյան
![]() ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակում անդրադառնալով իր վերնաշապիկների բազմազանությանն ու պատասխանելով հարցին՝ դուք ձեզ ճաշակով մարդ համարո՞ւմ եք, պատասխանել է. «Այո: Ես ինձ շատ ճաշակով մարդ եմ համարում: Երբ ծառայում էի ՌՈ-ում ու ամեն օր գնում էի աշխատանքի, կոլեգաներս ասում էին՝ էլի զուգվավ, զարդարվավ, եկավ: Անգամ երբ գնում էի զորամասեր՝ ստուգման, գրեթե միշտ եղել եմ քաղաքացիական հագուստով ու եղել են զինվորներ, որ հարցրել են՝ ձեր հագուստը որտեղի՞ց եք գնել, ասում էի՝ տղա՛ ջան, տարիուկես ունես, էս շորը քո ինչի՞ն է պետք: Ես միշտ նախընտրել եմ հագնվել ճաշակով: Հիմա չունեմ հնարավորություն՝ ցույց տալու իմ հանդերձարանը, չորս կողմը վերնաշապիկներ են, մայրս ասում է՝ ոնց որ մտնես թատրոնի հանդերձարան: Մարդիկ կան, սիրում են՝ խմել, ծխել, ուրիշ բաների վրա փողը ծախսել, ես էլ նախընտրում եմ գեղեցիկ հագուստ: Չեմ սիրում փողկապ: Երևի ես կլինեմ ՀՀ միակ ղեկավարը, որը չի կապի փողկապ»: |
«Մարզպետի համար կարևոր չէ դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը». Ոսկան Սարգսյան
7802:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8701:06Մակրոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը
10701:01«Փաստաթուղթ է պետք, հայերն այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել». Իլհամ Ալիև
10100:54«Միակ ելքը մնում է պայքարը՝ հանուն անկախության». Հրանտ Տեր-Աբրահամյան
9500:06«Ադրբեջանը մեր երկրի 60-70%-ը համարում է «Արևմտյան Ադրբեջան» և մեզ հրավիրում է դա քննարկելո՞ւ». Նիկոլ Փաշինյան
81Երեկ, 23:48