Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ադրբեջանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»․ Բայրամով

232
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 17:01
«Ադրբեջանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»․ Բայրամով

Ադրբեջանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Թուրքիայի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքներով կայացած ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մասին՝ նշելով, թե մտահոգիչ են Հայաստանի Սահմանադրության մեջ և Ադրբեջանի վերաբերյալ իրավական այլ ակտերում «տարածքային պահանջներն ու ռևանշիստական ​​միտումները»։